Ինչպես կինոյում. 7 հյուրանոցներ, որոնք մենք տեսել ենք ֆիլմերում (լուսանկարներ)

13:58 • 06.09.13

Հյուրանոցները կարելի է ընտրել ոչ միայն աստղերով, որոնք շնորհվել են տուրիստական ասոցիացիաների կողմից, այլ երբեմն բավական է այն փաստը, որ հենց այդ հյուրանոցում է ապրել սիրելի դերասանը։

 

HotelLook.ru-ն ներկայացնում է 7 հյուրանոց, որոնք իսկապես տեսել ենք կինոյում։

 

1. «Սեքսը մեծ քաղաքում 2», Amanjena, Մարաքեշ

Ֆիլմում դեպքերը զարգանում են Աբու Դաբիում միայն էկրաններին։ Պրոդյուսերները համաձայնության չեն եկել էմիրության իշխանությունների հետ, և նկարահանումները ստիպված են եղել տեղափոխել Մարաքեշ։ Հերոսուհիներին հիացրած հյուրանոցն իրականում գոյություն ունի՝ Amanjena։ Այստեղ մեկ գիշերն արժե 1053 դոլար։

hotellook_sex_and_the_city.jpg

 

2. «Արգո», Beverly Hilton, Լոս Անջելես

Beverly Hilton հյուրանոցը հայտնի է ոչ միայն նրանով, որ այստեղ է նկարահանվել «Արգո» ֆիլմը։ Այստեղ է մահացել նաև հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը։ Բացի հայտնիներից, հյուրանոցում այլ յուրահատուկ հարմարավետություններ չկան։ Մեկ գիշերվա արժեքն է 246 դոլար։

hotellook_argo_operation.jpg

 

3. «Տղաների երեկույթ Վեգասում», Caesars Palace, Լաս Վեգաս

Այս ֆիլմում հենց Caesars Palace հյուրանոցի համարն է վերածվում ավերակների։ Հյուրանոցը հիշեցնում է հյուրընկալության գործարան։ Մի քանի հսկայական մասնաբաժիններ յուրաքանչյուր օր ընդունում են հազարավոր զբոսաշրջիկների։ Համարի արժեքը սկսվում է 214 դոլարից։

hotellook_hangover.jpg

 

4. «Սատանան Prada է կրում», Ritz, Փարիզ

Իհարկե, Միրանդա Փրիսթլին չէր կարող կանգ առնել Փարիզի մեկ այլ հյուրանոցում։ Միայն Ritz։ Կոկո Շանելն այս հյուրանոցում ապրել է ավելի քան 30 տարի։ Այժմ հյուրանոցը փակ է վերանորոգման համար։

hotellook_devil_prada.jpg

 

5. «Ջեյմս Բոնդ. Խաղատուն Ռոյալ», Grandhotel Pupp, Կարլովի Վարի

Grandhotel Pupp-ը ևս մեկ կինո-հյուրանոց է, որը փոխարինում է մեկ ուրիշ՝ Splendide հյուրանոցին Չեռնոգորիայում, որտեղ, ըստ սցենարի, զարգանում են «Խաղատուն Ռոյալ» ֆիլմի լրտեսական կրքերը։ Հյուրանոցում մեկ գիշերը սկսվում է 245 դոլարից։

hotellook_casino_royale.jpg

 

6. «Թարգմանության դժվարությունները», Park Hyatt, Տոկիո

Այս հյուրանոցը կինոսերների մոտ տպավորվել է իր բարով, որտեղ Բոբ Հարիսը նստած է գրեթե ողջ ընթացքում։ Պատուհանից բացվող հիանալի տեսարանը, ռեժիսորի մտահղացմամբ, պետք է ընդգծեր հերոսների միայնությունը։ Ի դեպ, երեկոյան ժամը 8-ից հետո մեկ շիշ գարեջուրն այստեղ արժե մոտ 20 դոլար, իսկ մեկ գիշերը՝ 488 դոլար։

hotellook_lost_translation.jpg

7. «Տանը միայնակ 2», The Plaza hotel, Նյու Յորք

Հենց The Plaza hotel-ում էր ապրում Մաքոլեյ Կալկինի հերոսը։ Սա, հավանաբար, Նյու Յորքի ամենաշքեղ հյուրանոցն է։ Այստեղ վերջերս նկարահանվել են նաև «Մեծն Գեթսբի» ֆիլմից, «Բամբասկոտը» սերիալից որոշ հատվածներ և տասնյակ այլ ֆիլմեր։ Հյուրանոցում մեկ գիշերը սկսվում է 849 դոլարից։

 

hotellook_home_alone_2.jpg