Օբաման խոստացել է բացատրել Բրազիլիայի նախագահին գաղտնալսելու պատճառները

18:04 • 06.09.13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են Բրազիլիայի բարձրագույն ղեկավարությանը, և խոստացել է պաշտոնական բացատրություն տալ։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը։

 

Ամերիկյան առաջնորդը խոստացել է բրազիլացի գործընկերոջը պաշտոնական բացատրություն տալ սեպտեմբերի 11-ին։

 

Դա տեղի է ունեցել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում։
 

Նախօրեին Բրազիլիայի իշխանությունները հայտարարել էին, որ երկրի նախագահի այցը ԱՄՆ կարող է չեղյալ հայտարարվել՝ գաղտնալսման սկանդալի հետ կապված։
 

Հիշեցնենք, որ Բրազիլիայի նախագահի հեռախոսն ու նամակագրությունը գաղտնալսելու մասին բացահայտումն արել էր ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։