Պուտինը և Օբաման քննարկել են Սիրիայի խնդիրը

17:25 • 06.09.13

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման G20 գագաթնաժողովում քննարկել են սիրիական խնդիրը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով РИА Новости-ին։

 

Այդ մասին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ նախագահների զրույցը տևել է մոտ 20 րոպե։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պուտինի և Օբամայի հանդիպումը G20-ի շրջանակում չի նախատեսվում, սակայն հնարավոր է։