«Մոսկվա», «Մինսկ» և այլն. Ռուսաստանը նորանոր ռազմանավեր է ուղարկում Սիրիայի ափերի մոտ
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Սմետլիվի» ռազմանավը սեպտեմբերի 12-14-ը դուրս կգա Սևաստոպոլից և կուղղվի Սիրիայի ափերի մոտ, հայտնում է «Իզվեստիա»-ն:
ՌԴ-ի Ռազմածովային ուժերից տեղեկացրել են, որ նավը ռոտացիոն հիմունքով կհամալրի Միջերկրական ծովում առկա ռուսական նավերի շարքը՝ դառնալով 8-րդը:
Ավելի վաղ նույն Սևաստոպոլից Նովոռոսիյսկով Սիրիա էր շարժվել «Նիկոլայ Ֆիլչենկով» նավը, որը բեռներ է տանելու այդ երկիր:
Այսօր սպասվում է ռուսական ևս մի շարք նավերի ժամանումը Սիրիա, դրանց թվում՝ «Նովոչերկասկը», «Մինսկը» և հետախուզական «Պրիազովյեն»:
Սեպտեմբերի 17-ին Միջերկրական ծով կհասնի նաև ռուսական «Մոսկվա» հրթիռային հածանավը, սեպտեմբերի 29-ին՝ «Իվանովեց» հրթիռային մոտորանավը և հրթիռակիր «Շտիլը»:










