Պատմաբանը «Կաթոլիկ սրբերի» զարդարված կմախքների լուսանկարների հավաքածու է կազմել
Արվեստի պատմաբան Պոլ Կուդունարիսը փնտրել է և լուսանկարահանել տասնյակ սոսկալի կմախքներ աշխարհի ամենագաղտնի կրոնական հաստատություններում: Ենթադրվում է, որ կմախքներից որոշները պատկանում են վաղ քրիստոնյա նահատակներին: Դրանք գտնվել են տարբեր թաքնված տարաներում, Եվրոպայի եկեղեցիներում:
Այժմ դրանց մասին գիրք է պատրաստվում, որը լույս կսփռի մոռացված զարդարված մասունքների վրա:
Դրանք ուղարկվել են կաթոլիկ եկեղեցիներին և կրոնական տներին փոխարինելու 1500-ականների Բողոքականների ռեֆորմացիայի ընթացքում ավերված մասունքները:
Կմախքները զարդարված են ոսկով, արծաթով, թանկագին քարերով իրենց հետևորդների կողմից: Որոշ կմախքներ զարդարելու համար պահանջվել է 5 տարի:

















