ԱՄՆ-ն Լիբանանից հետ է կանչել իր որոշ դիվանագետների

16:40 • 06.09.13

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կարգադրել է, որպեսզի Լիբանանը լքեն իր որոշ «ոչ էական» դիավանագետներ, հայտնում է AP-ն:


Այս միջոցառումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով և տեղի է ունենում Բարաք Օբամայի վարչակարգի ու ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Լիբանանի հարևան Սիրիա ներխուժելու շուրջ քննարկումների ֆոնին:

 

«Կոմերսանտը» նույն առիթով հաղորդում է, որ Լիբանանը լքում է ամերիկացի դիվանագետների մեծ մասը:


ԱՄՆ-ն ուրբաթ օրն առավոտյան Լիբանանը լքելու կոչ է արել նաև իր այլ քաղաքացիների:


Մեկ ամիս առաջ էլ ԱՄՆ-ն ժամանակավորապես 19 դեսպանատուն էր փակել Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում՝ կրկին անվտանգության նկատառումներով: