Սիրիայի իշխանությունները գլխագին են խոստացել յուրաքանչյուր օտարերկրացի ահաբեկչի դիմաց
Սիրիայի իշխանությունները երկրի տարածքում գործող օտարերկրյա վարձկան ահաբեկիչներից յուրաքանչյուրի գլխի համար պարգևատրում են խոստացել, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։
Իշխանությունները խոստանում են յուրաքանչյուր սպանված օտարերկրացի ահաբեկչի դիմաց 500 հազար սիրիական ֆունտ տրամադրել, իսկ նրանց գտնվելու վայրի մասին հավաստի տեղեկություն հաղորդողներին՝ 200 հազար սիրիական ֆունտ պարգևավճար։
Հաղորդվում է, որ նման տվյալների փոխանցման դեպքում հաղորդողի գաղտնիությունը երաշխավորվում է։










