ԱՄՆ-ն մասամբ հետ է կանչում իր դիվանագետներին Թուրքիայի հարավում գտնվող հյուպատոսությունից

17:05 • 06.09.13

ԱՄՆ-ի պետդեպարտամենտն անվտանգության նկատառումներով մասամբ հետ է կանչում իր դիվանագետներին Ադանա քաղաքում գտնվող հյուպատոսությունից, որը տեղակայված է երկրի հարավում՝ Սիրիայի սահմանից ոչ հեռու, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի դիվանագետների և նրանց ընտանիքների մեծ մասը, նույնպես անվտանգության նկատառումներով, լքում են Լիբանանը։