Ստեփանակերտում կկայանա Վլադիմիր Ավետիսյանի և D’Black Blues Orchestra խմբի համերգը

18:44 • 06.09.13

Ստեփանակերտում սեպտեմբերի 8-ին կկայանա D’Black Blues Orchestra խմբի համերգը, որի մենակատարն է ռուսաստանցի հայտնի գործարար Վլադիմիր Ավետիսյանը, www.claptomania.com–ը:

 

Վլադիմիր Ավետիսյանն ու D’Black Blues Orchestra խումբը հանրությանը կներկայացնեն “Claptomania” նախագիծը, որի հիմքում ընկած են բլյուզի բրիտանացի լեգենդար վարպետ Էրիկ Քլեպթոնի երգացանկի հայտնի ստեղծագործությունները:

 

D’Black Blues Orchestra-ն հանդես կգա միջազգային լայն կազմով` համերգին կմասնակցեն երաժիշտներ 5 երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Իսպանիայից:

 


Բլյուզի սիրահարները հատկապես նշում են խմբի համերգների ձայնի որակը: Խումբը հյուրախաղերի է մեկնում իր սարքավորումներով, իսկ ձայնային ինժեներների աշխատանքը համապատասխանում է համաշխարհային չափորոշիչներին:

 

Խումբը շրջագայություններ է ունեցել Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ուկրաինայում, Մոլդովայում, Չինաստանում, Սկանդինավյան և Մերձբալթյան երկրներում, ինչպես նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

 

Լոնդոնում կայացած հյուրախաղերի ընթացքում Էրիկ Քլեպթոնը, ի նշան Crossroads հիմնադրամին ցուցաբերված աջակցության համար երախտագիտության, Վ. Ավետիսյանին է նվիրաբերել իր կիթառը:

 


Վլադիմիր Ավետիսյանը «Վոլգոպրոմգազ» հոլդինգի սեփականատերն է: Երկար տարիներ եղել է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի»-ի վարչության անդամ, վարչության նախագահի տեղակալ, կառավարող տնօրեն` անմիջական մասնակցություն ունենալով ՌԴ էներգետիկ ոլորտի բարեփոխումներին և նոր առևտրային էներգաընկերությունների ստեղծմանը:

 


Ներկայումս զբաղեցնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդականի և Ռուսաստանի Մեքենաշինական միության կենտրոնական խորհրդի անդամի պաշտոնները: