Ամերիկացի ամուսինները գինու խցաններից իրական չափերի ռնգեղջյուր են պատրաստել (լուսանկարներ)
Կալիֆորնիացի երկու զույգերը՝ Ջիմ և Մարի Լամբերտներն ու Բոբ և Դի Նելսոնները, երեք տարվա ընթացքում իրական չափսերի ռնգեղջյուր են պատրաստել՝ կիրառելով նրբատախտակ, փրփուր և գինու 12000 խցաններ, ներկայացնում է Oddity Central-ը:
Ողջ պատմությունը սկսել է երեք տարի առաջ, երբ Մարին համոզել է ամուսնուն որևէ հոբբի նախաձեռնել: Տղամարդն անմիջապես հիշել է 20 տարիների ընթացքում իր հավաքած գինու խցանների մասին և որոշել դրանցից ընձուղտ պատրաստել, սակայն ընտրությունը կանգ է առել ռնգեղջյուրի վրա:
Նրանց օգնել են իրենց ճարտարապետ ընկերները, ովքեր նրբատախտակի և պլաստիկ նյութերի միջոցով պատրաստել են ռնգեղջյուրի կմախքը: Այնուհետև կենդանու մարմինը հավաքվել է 12 000 խցաններով:












