Զիմբաբվեում 41 փղի սպանության համար ձերբակալել են 6 մարդու

19:33 • 06.09.13

Զիմբաբվեի ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու, ովքեր թունավորել էին 41 փղի, ինչի արդյունքում բոլոր կենդանիները սատկել էին, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:


Հանցագործները վայրի փղերին թունավորել են ցիանիդով: Կենդանիների մահանալուց հետո նրանք սկսել են սղոցել նրանց ժանիքները, որոնցից յուրաքանչյուրը սև շուկայում գնահատվում է մոտ 120.000 դոլար:


Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել փղերի դիակները, ինչից հետո նաև հանցագործներին:


Այժմ Զիմբաբվեում մտավախություն ունեն, որ տարբեր կենդանիներ և թռչուններ, որոնք սնվել են թունավորված փղերով, կարող են նույնպես թունավորումից մահանալ: