Անջելինա Ջոլի, Բրեդ Փիթ ... ամերիկացին հայտնիների դիմանկարները պատկերում է անձեռոցիկների վրա (լուսանկարներ)
Ամերիկացի նկարիչ Քեն Դելմարը օգտագործում է թղթե անձեռոցիկներ յուրօրինակ նկարներ ստանալու համար: Նա մարդկանց դիմանկարները պատկերում է խոհանոցային բարակ թղթե անձեռոցիկների վրա կտավի փոխարեն, ներկայացնում է Oddity Central-ը:
71-ամյա Քենը նկարել է իր ողջ կյանքում, սակայն անձեռոցիկի վրա սկսել է նկարել միայն ութ ամիս առաջ: Կոնեկտիկուտ նահանգի բնակիչը, մի օր պատրաստվելով փակել իր արհեստանոցը և սրբելով վրձինը թղթե անձեռոցիկով, նկատել է, որ ներկը փխրուն թղթի վրա ավելի պայծառ է երևում:
Ամերիկացի նկարիչը անձեռոցիկի վրա պատկերել է հանրահայտ դերասանների դիմանկարները, ինչպիսիք են Անջելինա Ջոլին, Բրեդ Փիթը, Միլա Յավովիչը, Ջորջ Քլունին և այլք: Նրա գործերը ներկա պահին ցուցադրվում են Մանհեթենի պատկերասրահում:










