Է. Նալբանդյանը Լիտվայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը
Սեպտեմբերի 7-ին Վիլնյուս աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միությունում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի հետ և անդրադարձել Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը և այդ համատեքստում հանգամանալից քննարկել Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացումը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը, Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։
Նախարարները համակարծիք են եղել, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած արդյունքների վրա։










