Մուհամեդ Մուրսին մեղադրվում է արդարադատությանը վիրավորելու համար

23:55 • 07.09.13

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին առ այն, որ իր ղեկավարության օրոք վերջինս ճնշում է գործադրել երկրի դատական մարմինների վրա: Մուրսիի կալանքի ժամկետը ևս երկարաձգվել է, տեղեկացնում է Russia Today-ը՝ ИТАР-ТАСС:


Մուհամեդ Մուրսին մեղադրվում է 22 դատավորների խմբին 2005-ի նախագահական ընտրությունները կեղծելու մեջ բացահայտ մեղադրելու համար: Այն ժամանակ հաղթանակ էր տարել Հոսնի Մուբարաքը:


Բացի այդ Եգիպտոսի նախկին ղեկավարն ու «Մուսուլման եղբայրներ» շարժման 14 ղեկավարներ մեղադրվում են 2012-ին տեղի ունեցած բախումների ժամանակ բռնություն հրահրելու համար: