Բուկինգհեմյան պալատում ձերբակալել են անկոչ հյուրերի
Ինչպես հայտնի է դարձել, երկուշաբթի երեկոյան երկու տղամարդ մուտք են գործել Լոնդոնի Բուկինգհեմյան պալատ. նրանցից մեկը անցել է ցանկապատի վրայով և մտել Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհու նստավայրը:
Նրան բռնել են սենյակներից մեկում, որը սովորաբար բաց է լինում օրվա ընթացքում բոլոր այցելուների համար: Երկրորդ տղամարդուն բռնել են պալատի դրսի հատվածում՝ կասկածելով գողության իրականացման մեջ:
Դեպքի ընթացքում թագավորական ընտանիքի անդամները պալատում չեն եղել:
1982 թվականին Մայքլ Ֆագան անունով մի տղամարդու հաջողվել էր մտնել Էլիզաբեթ Երկրորդ թագուհու ննջասենյակ և անգամ զրուցել նրա հետ:










