Արգենտինահայերը պատրաստվում են ցույցերով դիմավորել Էրդողանին
Արգենտինայում բնակվող հայերը պատրաստվում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ակցիաներ իրականացնել. տեղեկացնում է թուրքական Haber 3 կայքը։
Բուենոս Այրեսի Հայ երիտասարդական միությունն արդեն սկսել է քայլեր ձեռնարկել։
Նրանք հայտարարություն են տարածել՝ հայերին կոչ անելով ցույցի դուրս գալ։ «Ժխտողական քաղաքականություն վարող Էրդողանն Արգենտինա է գալիս, որպեսզի Թուրքիայում օլիմպիական խաղեր անցկացվեն։ Բոլոր հայերին հրավիրում ենք Թուրքիայից և Էրդողանից արդարություն պահանջելու նպատակով իրականացվելիք ցույցերին»,- ասել է նա։










