Սիրիայի հաջորդ հավանական նախագահն այժմ Թուրքիայում է

12:49 • 07.09.13

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հնարավոր տապալումից հետո երկրի ղեկը ստանձնելու ամենահավանական թեկնածուներից մեկն այժմ Թուրքիայում է։


Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Ասադի պաշտոնանկությունից հետո երկրի ղեկավար կարող է դառնալ Սիրիայի պաշտպանության նախկին նախարար Ալի Հաբիբը, ով արևմտյան հատուկ ծառայությունների և ընդդիմության օգնությամբ փախել է երկրից։


Ըստ տարածված տեղեկությունների՝ Հաբիբը, ով Ասադի կողմից բավական երկար ժամանակ տնային կալանքի տակ է պահվել, այժմ գտնվում է Ստամբուլում։


Նա 2011թ.-ին բախումների սկզբից հետո հեռացել է Ռեժիմից և, որոշ աղբյուրների վկայությամբ, Ասադի տապալումից հետո ԱՄՆ-ն մտադրվել է իշխանությունը նրան վստահել։