Ժիրինովսկուն սատարելու համար համակիրների բերած ավտոբուսը վթարվել է. կա 8 զոհ

19:28 • 07.09.13

Ռուսաստանում՝ Պսկովում, այսօր առավոտյան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել են Ռուսաստանի Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն սատարելու գնացած մարդիկ, հայտնում է Life News-ը:


Ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 20 մարդ: Ենթադրվում է, որ ավտոբուսի վարորդը հոգնած է եղել և քնել է ղեկին:


Ժիրինովսկին ասել է, որ «տխուր է, Մոսկվայի օրն է, իսկ մեր ակտիվիստները դիահերձարանում պառկած են»:

Ժիրինովսկին խոստացել է կազմակերպել զոհերի հուղարկավորությունները և օգնել զոհվածների ու տուժածների ընտանիքներին: Զոհերի ընտանիքներին կտրամադրվի 600 հազար, իսկ տուժածներին՝ 100 հազարական ռուբլի փոխհատուցում:


Սեպտեմբերի 6-ին Պսկովում կայացել էր Ժիրինովսկու կուսակցության հանրահավաքը, որին 15 հազար մարդ էր բերվել, այդ թվում՝ ավտոբուսներով: