Լուսանկարիչը երեխաներին ներկայացրել կարատեի վարպետի կերպարում (լուսանկարներ)
Ամերիկացի լուսանկարիչը ներկայացրել է երեք երեխաների լուսանկարները, որոնց նա պատկերել է կարատեի վարպետի տարօրինակ կերպարում, հայտնում է Daily Mail-ը:
Այս հետաքրքրաշարժ լուսանկարները 36-ամյա Էրիկ Սեհրմենի աշխատանքներն են: Նա դրանք ստեղծել է՝ մարդկանց ուշադրությունը սևեռելու երեխաների առողջության հարցի վրա:
Լուսանկարչին այնքան էլ հեշտ չեն տրվել այս կադրերը: Նրա մեկնաբանությամբ՝ մեկ կադր անելու համար նա ստիպված է եղել սպասել ժամերով մինչև, որ հարմար պահ ստեղծվի: Այնուհետև մշակելով նկարները թվային տեխնոլոգիայով և դրանց գունային էֆեկտներ հաղորդելով՝ նա ստացել է հետևյալ պատկերները:














