«Հայ ազգային կոնգրեսի» վարչության նիստը նախագահել է Լևոն Տեր-Պետրոսյանը

14:13 • 07.09.13

Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրեսի» վարչության նիստ, որը նախագահել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։


Նիստում հաստատվել են իրավական հարցերի, արտաքին հարաբերությունների, տնտեսական և բնապահպանական հարցերի, հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների քարտուղարները, ինչպես նաև տնտեսական և բնապահպանական հարցերի և հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների գործառույթները:


Փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել խորհրդարանական խմբակցության կատարած աշխատանքների և առաջիկա նստաշրջանում գործունեության ծրագրի վերաբերյալ:


Փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի Լիբերալ Դեմոկրատների դաշինքի առաջիկա համագումարի և դրան Կոնգրեսի պատվիրակության մասնակցության վերաբերյալ:


Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը հաղորդում է ներկայացրել կուսակցության անդամների հաշվառման և տարածքային կազմակերպությունների ժողովների հրավիրման ընթացքի մասին:


Վարչությունը որոշում է կայացրել հոկտեմբերին երիտասարդական համագումար անցկացնելու և դրա նախապատրաստման նպատակով կազմկոմիտե ստեղծելու վերաբերյալ:


Նիստում ելույթ ունեցել Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: