Պետերբուրգի Իշխանության թանգարանը ստիպողաբար դադարեցրել է աշխատանքը
Սանկտ Պետերբուրգում 3 շաբաթ առաջ բացված, սակայն սկանդալային համբավ ձեռք բերած Իշխանության թանգարանը երեկ վերջնականապես դադարեցրել է իր աշխատանքը, քանի որ այնտեղ ցուցադրվող նմուշներն առաջացրել են իշխանությունների դժգոհությունը։
Ինչպես նշում է Корреспондент-ը, թանգարանի տնօրենը պատմել է, որ սկանդալային ցուցահանդեսների պատճառով ինքն անգամ մահվան սպառնալիքներ է ստացել, հոսանքն է անջատվել, մի խոսքով ամեն ինչ արվել է թանգարանի աշխատանքը խոչընդոտելու համար։
Իշխանության թանգարանի ամենաաղմկահարույց կտավներից մի քանիսի հերոսները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևն են, ովքեր պատկերվել են անգամ կանացի ներքնազգեստով։










