Ավստրալիայում հաղթել է ընդդիմությունը, երկիրը նոր վարչապետ ունի
Ավստրալիայում խորհրդարանական ընտրություններում վճռական հաղթանակ է տարել Թոնի Էբոթի ընդդիմադիր Լիբերալ-ազգային կոալիցիան, հայտնում է BBC-ն:
Արդեն նախկին վարչապետ Քևին Ռիդը ընդունել է իր պարտությունը, նա զանգել է նորընտիր վարչապետին: Նա ասել է, թե իրենք պետք է միավորվեն՝ որպես «մեծ ավստրալական ազգ»:
Նորընտիր վարչապետ Էբթոն էլ արդեն ասել է, թե ինչ է անելու երկրում: Նա ասել է, թե կձևավորի մի կառավարություն, որը ձեռնհաս և վստահելի է:
Այժմ լիբերալ-ազգայինի ներկայացուցիչները 88 տեղ ունեն Ավստրալիայի լեյբորիստների 56-ի դիմաց: Ընտրություններին մասնակցել է 14 մլն մարդ:
Էբթոը 56 տարեկան է, զբաղեցրել է զբաղվածության հարցերով նախարարի պաշտոնը: Ըստ BBC-ի՝ նրա հաղթանակը պայմանավորված է նաև ԶԼՄ-ների, մասնավորապես բրիտանացի մեդիամագնատ Ռուփերթ Մերդոքին պատկանող լրատվամիջոցների ցուցաբերած սատարումով: Ինքը՝ Էբոթը, ծնվել է Բրիտանիայում:










