Նիգերիայում բանակը ոչնչացրել է «Բոկո Հարամ» խմբավորման 50 գրոհայինի

00:38 • 07.09.13

Նիգերիայի բանակը հայտարարել է «Բոկո Հարամ» խմբավորման 50 գրոհայինների ոչնչացման մասին, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Fox News-ին:


Գրոհայինները սպանվել են Բորնո նահանգում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում: Զինվորականները «Բոկո Հարամի» ճամբարի վրա հարձակվել են օդից: Բացի այդ նրանք նախապես փակել էին իսլամիստների նահանջի ճանապարհները:


Ենթադրվում է, որ սպանվածների թվում կան նաև գրոհայիններ, որոնք մասնակցել են Գաջիրանիի շուկայում խաղաղ բնակիչների դեմ իրականացված հարձակմանը: