Հայտնի բասկետբոլիստ Ռոդմանը կրկին հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ
NBA-ի նախկին խաղացող Դենիս Ռոդմանը Հյուսիսային Կորեայում կրկին հանդիպել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:
Հյուսիսկորեական գործակալությունները հայտնում են, որ երկրի ղեկավարը և Ռոդմանը «սրտանց զրուցել են»: Նրանք նաև միասին բասկետբոլի խաղ են դիտել, ինչից հետո Կիմ Չեն Ընը մարզիկի համար ճաշ է կազմակերպել:
Ռոդմանը նախկին այցելությունը Պհենյան հանրային մեծ արձագանքի պատճառ դարձավ: Նա դարձավ առաջին ամերիկացին, ով հանդիպել է Կիմ Չեն Ընի հետ:










