Մահվան ելքով պատահար Սարուխանում. 13-ամյա տղայի վարած մեքենան կողաշրջվել է

12:17 • 07.09.13

Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սարուխան գյուղի 13-ամյա բնակիչ, 8-րդ դասարանի աշակերտ Ռոման Բ.-ի վարած, պապին պատկանող «ՈՒԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան Սարուխան գյուղից 4 կմ հեռավորության վրա գտնվող սարում կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորներ՝ 18-ամյա Արման Խնկոյանը տեղում մահացել է, իսկ 16-ամյա Էդուարդ Դանոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:


Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, կատարվում է քննություն: