Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է
12:20 • 07.09.13
Սեպտեմբերի 6-ին` ժամը 12:40-ին, թիվ 44 երթուղու «Հունդայի» մակնիշի ավտոբուսը Երևանի Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 1939 թ. ծնված Ֆենյա Պետրոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ, ժամը 15:50-ին, գիտակցության չգալով՝ մահացել է:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, կատարվում է քննություն:
Placeholder










