Սիցիլիայի ափերի մոտ 700 փախստականներ են փրկվել
Իտալիայի առափնյա ծառայության աշխատակիցները փրկել են ավելի քան 700 փախստականների, որոնց նավերը վթարի էին ենթարկվել Սիցիլիայի ափերի մոտ։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նրանցից 4-ին տեղափոխել են հիվանդանոց:
Գործակալությունը նշում է, որ վերջերս՝ հատկապես Սիրիայում և Եգիպտոսում տիրող բռնության մակարդակի բարձրացումից հետո, մեծացել է եգիպտացի, սիրիացի, նիգերիացի և գանացի փախստականների հոսքը, ովքեր ցանկանում են անօրինական ճանապարհով հատել Իտալիայի սահմանը։










