Քոբուլեթիում ՀՀ 16-ամյա քաղաքացի է կորել
Սեպտեմբերի 8-ին, ժամը 11.22-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Վրաստանի Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում կորել է ՀՀ քաղաքացի Հ. Մ. (ծնվ. 1997թ., ք. Ալավերդի):
Ըստ ԱԻՆ կայքի՝ այս պահի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատուն, ԱԳՆ հերթապահը և Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդականը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:










