Բրազիլիայում Անկախության օրվա տոնակատարությունը վերածվել է զանգվածային անկարգությունների
Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների խմբերը ցրելու համար, ովքեր խանգարել են քաղաքի կենտրոնում ընթացող ռազմական շքերթին: Վերջին տեղեկությունների համաձայն՝ 9 մարդ վիրավորվել է, տասնյակները՝ ձերբակալվել, տեղեկացնում է Russia Today-ը:
Բողոքի ակցիաներ են անցկացվել Բրազիլիայի 172 քաղաքներում, որոնց մասնակցել է ավելի քան կես միլիոն մարդ:
Հարյուրավոր մարդիկ խոչընդոտել են Անկախության օրվան նվիրված միջոցառումների անցկացմանը Ռիո դե Ժանեյրոյում, հայտնում է O Globo պարբերականը:
Բրազիլիայում մեծամասշտաբ բողոքներ են սկսվել հունիսին՝ կապված հասարակական տրանսպորտի թանկացման հետ: Այնուհետև մարդիկ բողոքում էին նաև 2014-ին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար երկրի ղեկավարության կողմից արվող ծախսերի պատճառով:










