Ալյասկայի 19 կմ հաստությամբ սառցադաշտի տակ գտնվող հեքիաթային աշխարհը (լուսանկարներ)

19:43 • 08.09.13

Ամերիկացի մաթեմատիկայի ուսուցիչը, ճամփորդելով Ալյասկայում, լուսանկարել է սառցե աշխարհի հեքիաթանման աշխարհը, որն ասես մի այլ մոլորակ լինի, գրում է Daily Mail-ը:

 

Ամբողջ տարին մշտապես սառցե վիճակում գտնվող բնության այս հրաշք տեսարանները հավերժացրել է սիրողական լուսանկարների հեղինակ Քենթ Միիրինգը, ով պատկերել է Mendenhall սառցադաշտի տակ գտնվող բնաշխարհը:

 

31-ամյա ամերիկացուն նույնիսկ մեղադրել են լուսանկարները Photoshop-ի միջոցով ստանալու համար, սակայն նա պնդում է, որ դրանք արվել են 19 կմ հաստությամբ սառցաշերտից այն կողմ: