Մեծ Բրիտանիայի Բուկինգհեմյան պալատում սխալմամբ ձերբակալել են արքայազն Էնդրյուին
Բուկինգհեմյան պալատի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են Էլիզաբեթ II թագուհու որդուն՝ արքայազն Էնդրյուին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն կիրակի: Երկու աշխատակիցներ պալատի այգիներում տղամարդու են նկատել և նրան կանգնեցրել են փաստաթղթերը ստուգելու համար:
Հաղորդվում է, որ արքայազնին հրամայել են պառկել գետնին, ինչպես նաև սպառնացել զենքով: Սքոթլանդ-Յարդն արդեն հերքել է այս տեղեկությունները՝ հայտարարելով, որ թագուհու որդուն ոչ ոք զենքով չի սպառնացել:
Բրիտանական ԶԼՄ-ները մանրամասնում են, որ անվտանգության աշխատակիցների աչալրջությունը պայմանավորված է նրանով, որ անցյալ շաբաթ 2 անծանոթ տղամարդ փորձել են պալատ ներխուժել:










