Հնդկաստանը կարող է արգելել կրկեսում կենդանիներ օգտագործել

10:52 • 08.09.13

Հնդկաստանը կարող է արգելել կրկեսում կենդանիներ օգտագործել, հայտնում է Russia Today-ը։

 

Ակտիվիստները բողոքում են, որ կրկեսի աշխատակիցները վատ են վարվում կենդանիների հետ։ Associated Press-ի տվյալներով՝ իրավապաշտպանները հաստատում են, որ փղերին, ձիերին և շներին բառացիորեն ծաղրում են և պահում վատ պայմաններում։ Բացի այդ, նրանց վարժեցնում են ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդիկ։

 

Հնդկաստանի կենդանիների պաշտպանության խորհուրդը խորհուրդ է տվել արգելել կրկեսային ներկայացումները մինչև 9-ամսյա հետաքննության ավարտը։ Նրանք դրանում ներգրավել են իշխանություններին և ստուգում են կենդանիների պահման պայմանները 16 ազգային կրկեսում։ 

 

«Բոլորը հիանում են այդ ներկայացումներով, սակայն ոչ ոք չի տեսնում ինչ է կատարվում կուլիսների ետևում»,-ասել է խորհրդի ներկայացուցիչը։