Քուվեյթում տղամարդն առյուծին փակել է իր մեքենայի մեջ

13:50 • 08.09.13

Քուվեյթի մայրաքաղաք Էլ-Քուվեյթի կենտրոնում վարորդը երիտասարդ առյուծ է բռնել, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:

 

Ոստիկանությանը տղամարդը պատմել է, որ նա տեսել է կենդանուն, որն ազատ շրջելիս է եղել Էլ-Քուվեյթի փողոցներով, և որոշել է գրավել դեպի իր մեքենան: Առյուծը հետևել է վարորդին և նստել է մեքենայի ետևի նստարանին:

 

Դրանից հետո վարորդը զանգահարել է ոստիկանություն: Ներկայում ոստիկանությունը փորձում է պարզել նրա տիրոջ անունը: