Սիրիացի զինյալները գրավել են Մաալուլա քրիստոնեական բնակավայրը

13:00 • 08.09.13

Սիրիայում «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման անդամները, որում ընդգրկված են ծայրահեղ իսլամիստներ, հսկողության տակ են վերցրել Մաալուլա քրիստոնեական բնակավայրը, որը գտնվում է մայրաքաղաք Դամասկոսից հյուսիս-արևելք։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով, որն էլ իր հերթին վկայակոչում է Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան խմբին և բնակիչների։

 

Սկզբում կառավարական զորքին հաջողվել է պահել բնակավայրի պաշտպանությունը, սակայն գրոհայիններին հաջողվել է գրավել Մաալուլան։ Փողոցային մարտերի հետևանքով զոհվել է նվազագույնը 17 զինյալ և կառավարական բանակի մի քանի տասնյակ զինծառայող։

 

Ներկայում հայտնի չէ՝ վնասվել են բնակավայրի եկեղեցիները, թե ոչ։


Մաալուլան համարվում է Սիրիայում քրիստոնեական ներկայության խորհրդանիշը: Տեղի բնակչությունը խոսում է գրեթե անհետացած նոր արամեերենով: Արամեերեն է խոսել Հիսուս Քրիստոսը: