Միջերկրական ծովում թմրավաճառները 30 տոննա հաշիշ են այրել

12:43 • 08.09.13

Միջերկրական ծովում եգիպտացի և սիրիացի ծովագնացներն այրել են իրենց նավը, որով նրանք 30 տոննա հաշիշ էին տեղափոխում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը, որն այս տեղեկությունները ստացել է իտալացի ոստիկաններից, ովքեր փորձում էին ձերբակալել թմրավաճառներին:

 

Միջադեպը տեղի է ունեցել բաց ծովում՝ Մալթայի և Սիցիլիայի միջև: Ծովագնացներն այրել են իրենց 85-մետրանոց նավը, երբ տեսել են մոտեցող ոստիկանական մոտորանավակները: Նրանք ցատկել են ջուրը, ինչից հետո իրավապահ մարմինները փրկել և ձերբակալել են նրանց:

 

Նավն ափի մոտ քարշակել հնարավոր է դարձել միայն մի քանի ժամ անց: Բացի իտալական ոստիկաններից հատուկ գործողություններին մասնակցել են նաև Մալթայի իրավապահ մարմինները: