«Միսս Աշխարհ» մրցույթը մուսուլմանների ցույցերի պատճառով կտեղափոխվի Բալի

11:19 • 08.09.13

Ինդոնեզիայի կառավարությունը պահպանողական մուսուլմանների բողոքի ցույցերից հետո որոշել է «Միսս Աշխարհ» մրցույթի անցկացման վայրը Ճավա կղզուց տեղափոխել Բալի, հայտնում է Взгляд-ը` երկրի ժողովրդի բարեկեցության հարցերով նախարարին հղումով:

 

Մրցույթի կազմակերպիչները որոշել էին այն անցկացնել Ջակարտայի ծայրամասում, ինչը բազմահազարանոց ցույցերի առիթ էր դարձել մուսուլման բնակիչների շրջանում: Կազմակերպիչները ստիպված էին հրաժարվել բիկինիի մրցույթից: Սակայն շարունակվող ցույցերի պատճառով ողջ մրցույթը տեղափոխվել է Բալի:

 

Ինդոնեզիայի բնակչության շուրջ 90 տոկոսը, որը բնակչության թվով աշխարհում չորրորդ երկիրն է, իսլամ է դավանում, որը, չնայած, երկրի պետական կրոնը չէ:

 

«Միսս Աշխարհ» մրցույթը սկսվում է կիրակի, իսկ եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին: