Փարիզի շքեղ տեսքը վերևից (լուսանկարներ)

20:06 • 08.09.13

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզով զբոսնելիս հնարավոր չէ չզմայլվել քաղաքի դասական հուշակոթողների շքեղ տեսքով, սակայն վերևից դիտելիս դրանք էլ ավելի հիասքանչ են, գրում է Business Insider-ը:

Առաջարկում ենք դիտել Փարիզի դիտարժան շինությունների լուսանկարները վերևից, որոնք, հնարավոր է, երբեք չեք տեսել:

 

12 փողոցներ ճառագայթների պես դուրս են գալիս Շառլ դը Գոլի հրապարակից:


Նապոլեոն Բոնապարտի դամբարանը։


Այցելուների հերթը` հանրահայտ Լուվրի թանգարանի բուրգանման մուտքի առջև։

Թագավորական այգու շատրվանը։

Հանրահայտ Էյֆելյան աշտարակը։


Փարիզի հնագույն հրապարակն իրական հանգստավայր է քաղաքի եռուզեռից կտրվելու համար։

Այն բանտը, որտեղ պահում էին թագուհի Մարիա Անտուանետային: Այժմ շինությունը կիրառվում է դատական գործընթացների համար:

Նոտր Դամը` Փարիզի Աստվածամոր տաճարը` Սեն գետի ափին:

200 աստիճանահարթակները տանում են դեպի Մոնմարտրի բազիլիկը: