Քոբուլեթիում 16-ամյա ՀՀ քաղաքացի է ջրահեղձվել

16:12 • 08.09.13

ՀՀ ԱԻ նախարարությունը հայտնում է, որ այսօր ժամը 14.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները վրացական Քոբուլեթում ջրից դուրս են բերել ՀՀ քաղաքացի 1997թ. ծնված Հ. Մ-ի դին: 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ժամը 11.22-ին ՀՀ ԱԻ նախարարություն Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ սեպտեմբերի 7-ին ժամը 18.00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում կորել է ՀՀ քաղաքացի, Ալավերդի քաղաքի ըմբշամարտի դպրոցի սան Հ. Մ. (ծնվ. 1997թ.,):


Դեպքի մասին տեղյակ էին պահվել ՃԿԿ-ում ՀՀ արտաքին գործերի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների պատասխանատուները, ԱԳՆ հերթապահը և Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդականը: