6 կերպարներ, որոնք դարձել են ազգային խորհրդանիշներ (լուսանկարներ)
1813 թվականի սեպտեմբերի 7-ին ի հայտ է եկել «Քեռի Սեմի» կերպարը: Կարճ ժամանակ անց տարեց տղամարդու կերպարը դարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների խորհրդանիշը: Այսօր rg.ru-ն ներկայացրել է այլ կերպարներ, որոնք ևս դարձել են տարբեր երկրների խորհրդանիշներ:
Մարիաննա
Երիտասարդ կնոջ պատկերը 1793-ից ի վեր դարձել է Ֆրանսիայի խորհրդանիշն ու մականունը: Կնոջ հռոմեական գլխարկը Հռոմեական կայսրության օրոք կրում էին ազատագրված ստրուկները: Մարիաննան արտացոլում է Ֆրանսիայի «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» ազգային կարգախոսը:
Ջոն Բուլ
Տիպիկ անգլիացու հավաքական կերպարը, որը հաճախ է հայտնվում գեղարվեստական ստեղծագործություններում, կազմում է Անգլիայի ֆոլկլորի մի մասը: Հասարակ ագարակատիրոջ կերպարը առաջին անգամ հայտնվել է 1727-ին՝ «Ջոն Բուլի պատմությունը» հրատարակության մեջ: Առաջին աշխարհամարտի տարիներին նրա կերպարը հաճախ հայտնվել է Մեծ Բրիտանիայի քարոզչական պաստառներին:
Բռնցքամարտիկ կենգուրուն
Ավստրալիայի ազգային խորհրդանիշ համարվող կենգուրուն հայտնվում է նաև ավստրալիացի երկրպագուների մարզական դրոշների վրա: Կենդանին առաջին անգամ պատկերվել էր ավստրալիական թերթում՝ տղամարդու հետ պայքարելիս, որից հետո նրա կերպարը տարածվել էր ամերիկյան մուլտֆիլմերում և եվրոպական համր կինոներում:
Օսբորնի ցուլը
Այս կերպարը 1997-ից համարվում է Իսպանիայի ոչ պաշտոնական ազգային խորհրդանիշը: Ցլի կերպարը առաջին անգամ հայտնվել էր խերեսային կոնյակի գովազդում, որը ներկայացրել էր Osborne առևտրի տունը: Այնուհետև մարտնչող ցլի սև ուրվագիծը տարածվեց ողջ Իսպանիայում:
Բրահաթ Մատա
Հնդկաստանի այս խորհրդանիշը ձևավորվել է 19-րդ դարի վերջերին՝ անկախության համար պայքարի ժամանակ: Սանսկրիտից թարգմանաբար «Բրահաթ Մատա» նշանակում է Մայր-Հնդկաստան: 1936-ին վարանսի քաղաքում կառուցվել է Բրահաթ Մատայի տաճարը, որտեղ տեղի է ունեցել Մահաթմա Գանդիի երդմնակալության արարողությունը:










