Անգլիացին 15000 ֆունտ ստերլինգով գնել է «Տիտանիկի» մետաղյա մասունքը և պարզել, որ այն արժե 1,2 մլն (լուսանկարներ)

00:12 • 08.09.13

Անգլիացին 15000 ֆունտով գնել է «Տիտանիկի» մետաղյա մասունքը և պարզել, որ այն արժե 1,2 մլն (լուսանկարներ)


Գրավառու Մարկ Մենինգը սովոր է տեսնել անտիկ իրեր գեղեցիկ զարդեր, որոնք հաճախ են հայտնվում իր խանութում: Սակայն նա ևս զարմացել էր, երբ մի օր հաճախորդներից մեկը խանութ էր բերել «Տիտանիկ» նավի 101 տարվա պատմություն ունեցող մնացորդները, ներկայացնում է Daily Mail-ը:


Հաճախորդի խոսքով՝ հավաքածուի մաս կազմող այդ մետաղյա կտորը նա ստացել է 1990-ականներին ծովի հատակից նավի մնացորդները հանելու որոշման հեղինակի կողմից:


Մենինգը, հավատալով նրա խոսքերին, գնում է գտածոն 15000 ֆունտ ստերլինգով: Այնուհետև որոշ փաստաթղթեր ստուգելով՝ նա հավաստիանում է, որ տղամարդն իրավացի էր, և շուտով պարզում է, որ այդ մետաղյա իրը արժի 1,2 մլն ֆունտ ստերլինգ: