2020-ի Ամառային օլիմպիական խաղերը կյուրընկալի Տոկիոն

08:00 • 08.09.13

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի ունեցած Միջազգային օլիմպիական կոմիտեի գաղտնի քվեարկության արդյունքում Տոկիոն հայտարարվեց 2020-ի Ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալող մայրաքաղաք, հայտնում է Business Insider-ը:

 

Հիշեցնենք, որ երկրորդ փուլում Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար պայքարում էին Տոկիոն և Ստամբուլը, իսկ Մադրիդը դուրս էր մնացել պայքարից առաջին փուլից հետո: