Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով 2 ժամկետային զինծառայողներ են զոհվել

11:00 • 08.09.13

shamshyan.com-ը կայքը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

 

Ժամը 06:00-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 32 ՕՏ 479 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Լճափ գյուղի խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջում գտնվող ժայռաբեկորների վրա: Վթարի հետևանքով տեղում 2 հոգի մահացել են, իսկ 51-ամյա Զավեն Հակոբյանը և 25-ամյա Արամ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի՝ գլխիվայր շրջվելու հետևանքով մահացածները դուրս էին նետվել ավտոմեքենայից:

 

Վթարի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներ Գևորգ Հովհաննիսյանն ու Ռուբեն Բաղյանը ժամկետային զինծառայողներ են եղել: 

Մանրամասները՝ shamshyan.com կայքում: