Ռուս դիվանագետի սպանությունը սպառնում է Աբխազիայի կայունությանն ու խաղաղությանը. Աբխազիայի ԱԳՆ

15:55 • 09.09.13

Աբխազիայի արտգործնախարարությունը ռուս դիվանագետի սպանությունը դիտարկում է որպես սպառնալիք՝ուղղված հանրապետության կայունությանն ու խաղաղությանը, տեղեկացնում РИА Новости գործակալությունը։

 

Աբխազիայում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Դմիտրի Վիշերնևը սպանվել էր այսօր առավոտյան, գլխին արձակված կրակոցից։

 

Հարձակման հետևանքով տուժել է նրա կինը, որն այժմ գտնվում է հիվանդանոցում։

 

Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։

 

«Աբխազիայի արտգործնախարարությունը տեղի ունեցածը համարում է սադրանք՝ ուղղված ռուս-աբխազական ռազմավարական և եղբայրական հարաբերությունների դեմ»,-ասված է հայտարարության մեջ։
 

ԱԳՆ-ն նաև ցավակցություն է հայտնել Աբխազիայում ՌԴ դեսպանատանն ու ՌԴ ԱԳՆ-ին, ինչպես նաև զոհվածի հարազատներին։
 

«ՌԴ-ի և ռուս ժողովրդի հետ հարաբերությունները մեր ժողովրդի համար բացարձակ արժեք են։ Նրանք, ովքեր իրականացրել են այս սարսափելի հանցագործությունը, Աբխազիայի ժողովրդի և մեր երկրի ապագայի թշնամիներն են»,-ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։