Հարսին տվել են ուրիշին, բայց հայտարարում են, թե, միևնույնն է, պսակվելու եմ հետը. Ա. Արզումանյանը Ասոցացման պայմանագրի մասին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը գտնում է, թե ՀՀ իշխանությունները Ասոցացման համաձայնագրի ստորագրման հավանականության մասին հայտարարություններով հասարակությանը թյուրիմացության մեջ են գցում։
«Ես ուզում եմ, որ հասարակությունը թյուրիմացության մեջ չընկնի։ Որևէ եվրոպացի պաշտոնյա չի ասել, որ Ասոցացման պայմանագիրը ստորագրվելու է։ Յուրաքանչյուր համաձայնագիր ենթադրում է երկկողմ համաձայնություն, իսկ սա երկկողմ չէ»,- ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջին նիստում հայտարարեց ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Ավելի հստակ լինելու համար, նա օրինակով խոսեց. «Դա նման է նրան, որ հարսին տվել են մեկ ուրիշին, բայց հայտարարում են, թե, միևնույնն է, ես պսակվելու եմ հետը։ Ասոցացման պայմանագիրը այս պահի դրությամբ երկրորդ կողմը հրաժարվում է ստորագրել»,- ասաց նա։










