Ասադը շնորհակալ է Պուտինին Սիրիայի վերաբերյալ դիրքորոշման համար

11:28 • 09.09.13

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նշել է, որ շնորհակալ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով ИТАР-ТАСС-ին։

 

Այդ մասին հայտնել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։


«Ասադը խնդրել է ողջունել և շնորհակալություն հայտնել Պուտինին «Մեծ քսանյակի» գագաթնաժողովից առաջ և հետո Սիրիայի հանդեպ ունեցած դիրքորոշման համար»,- ասել է Մուալեմը։