Ադրբեջանական բանակում զինվոր է մահացել

15:14 • 09.09.13

Ադրբեջանական բանակը հերթական կորուստն է գրանցել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով, Նամիգ Բեբիշովը հրազենային ծանր վիրավորում է ստացել իր զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։

 

Ըստ նախնական վարկածի՝ փամփուշտը ճեղքվել է ինքնաձիգի փողում, ինչի հետևանքով ստացած վնասվածքից զինծառայողը մահացել է։

 

Ադրբեջանցի զինծառայողը զորակոչված է եղել Եվլախի շրջանից։