Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում կայացած D’Black Blues Orchestra խմբի համերգին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում կայացած D’Black Blues Orchestra խմբի համերգին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։
Երկրի ղեկավարը կարևորել է հայտնի երաժշտական խմբերի համերգների կազմակերպումն Արցախում, ինչը մեծ դերակատարություն ունի հանրապետությունում մշակութային կյանքի զարգացման գործում:










