Այսօր նշվում է Գեղեցկության միջազգային օրը

10:48 • 09.09.13

Գեղեցկության միջազգային օրվա հռչակումը նախաձեռնել է CIDESCO էսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն, գրում է informpskov.ru-ն։

 

CIDESCO-ն աշխարհում գեղեցկության թերապիայի գլխավոր միջազգային ասոցիացիան է. այն ստեղծվել է Բրյուսելում, 1946-ին։

 

1995-ից ի վեր այս օրն աշխարհում ողջունում են ամեն գեղեցիկը, այն ամենը, ինչ պարգևում է էսթետիկ հաճույք։ Այդ պատճառով էլ շատ քաղաքներում և երկրներում սեպտեմբերի 9-ին ամենուր անցկացվում են գեղեցկության մրցույթներ։

 

Պատմության ընթացքում առաջին գեղեցկության մրցույթն անցկացվել է Բելգիայում, 1888-ին, իսկ առաջին «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթը՝ Լոնդոնում, 1951թ. ապրիլին։