Սարի թաղում եղբոր հետ տարաձայնության պատճառով քաղաքացին հրկիզել է իրենց տունը

12:04 • 09.09.13

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02.10-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի-Թաղի 9-րդ շարքի թիվ 102 տանը պայթյուն է եղել և հրդեհ է:

Նույն օրը, ժամը 02.20-ին, բաժին է ներկայացել 1944 թ. ծնված Ռաֆիկ Գ.-ն և հայտնել, որ իր տունը հրկիզել է:


Պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 01.30-ին, նշված տան նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շուրջ եղբայրների միջև առկա տարաձայնության պատճառով Ռաֆիկ Գ.-ն հրկիզել է տունը, ինչի հետևանքով տունը և ներսում եղած գույքն այրվել են մասամբ:


Հրդեհը մարվել է ՀՀ ԱԻՆ թիվ 3 Հատուկ փրկարարական ջոկատի 1-ին մարտական հաշվարկի ուժերով: Կատարվում է հետաքննություն: