Քենիայի նախագահն ու վարչապետը որոշել են կանգնել Հաագայի դատարանի առաջ

17:52 • 09.09.13

Քենիայի նախագահ Ուհուրու Կենյատան և վարչապետ Ուիլյամ Ռուտոն հայտարարել են Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնելու մտադրության մասին, որտեղ նրանց երկուսին մեղադրում են մարդկության դեմ գործած հանցագործությունների համար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով BBC News-ին:

 

Նախագահը և վարչապետը հերքում են իրենց մասնակցությունը որևէ հանցագործության՝ հայտարարելով, որ 2007 թվականի անկարգություններն ու զանգվածային սպանությունները կազմակերպվել են «միջազգային ուժերի», այլ ոչ իրենց կողմից:

 

Ռուտոն և Կենյատան բազմիցս հայտարարել են Հաագայի դատարանում իրենց անմեղությունն ապացուցելու մտադրության մասին:

 

2007 թվականի ընտրություններից հետո Կենյատան և Ռուտոն ընդհանուր կարծիքի չեն եկել ընտրության ձայների հաշվարկի վերաբերյալ, ինչից հետո երկրում բռնությունների ալիք է սկսվել. երկու թեկնածուների աջակիցները սպանել են միմյանց և զրկել ունեցվածքից: Մահացել է 1000-ից ավելի մարդ, հարյուր հազարավորներ դարձել են փախստական:

 

Հետագայում նախկին թշնամիները միավորվել են և հաջորդ ընտրություններին հանդես են եկել մեկ ընդհանուր ճակատով: Չնայած դրան՝ միջազգային քրեական դատարանը սկսել է անկարգությունների հետաքննությունը, որոնց հրահրման համար կասկածվում են ներկայիս նախագահն ու վարչապետը: